Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել
11.04.2019 | 12:32

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը երեկ բանաձև է ընդունել, որը կոչ է անում կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում բարձրացնել այդ հարցը: ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանաձևի օգտին քվեարկել է 382 պատգամավոր, դեմ չի եղել, ընդդիմադիր «Առաջ Իտալիա» կուսակցության 43 պատգամավորները ձեռնպահ են քվեարկել: Իտալիայի տեղական իշխանությունների հարյուրավոր մարմիններ ավելի վաղ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ